“Իրավունք”-ի ունեցած հավաստի աղբյուրների համաձայն, Արմավիրի մարզպետի օգնական Նվեր Պետրոսյանը ծեծի է ենթարկվել Արմավիր քաղաքի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի եղբոր որդիների կողմից: Տեղի ունեցած միջադեպի մանրամասները ճշտվում են: Թերթը հիշեցնում է, որ օրեր առաջ Ռուբեն Խլղաթյանը ներկայացրել էր հրաժարական Արմավիր քաղաքում Սերժ Սարգյսանի ձայները Րաֆֆի Հովհաննիսյանին զիջելու պատճառով: Սակայն կան նաև խոսակցություններ, որ նա գնացել է այդ քայլին այն միջադեպից հետո, երբ փետրվարի 16-ին վերջինիս որդին` Հայկ Խլղաթյանը, կրակոցներ է արձակել մի խումբ երիտասարդների վրա, այն բանի համար որ վազանցում են կատարել իր մեքենային:
Ի դեպ, այդ նույն աղբյուրների փոխանցմամբ, Ռուբեն Խլղաթյանը իր շրջապատում վստահորեն հայտարարել է, որ Բաղրամյան 26-ում բարձր են գնահատում իրեն և դժվար թե թույլ տան այս կադրային փոփոխությունը: Եվ իրոք, նրա հրաժարականը չի ընդունվել: