Դաշտում խաղող չի մնա. Սերգո Կարապետյանը` մթերման աշխատանքների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին խնդրեց ներկայացնել խաղողի մթերման աշխատանքների ընթացքը:

Գյուղնախարարը նշեց, որ այդ աշխատանքներն ընթացքի մեջ են: «Այսօր ունենք 49 մթերող կազմակերպություններ, որոնցից 32-ը սկսել են աշխատանքները: Երեկ ես եղել եմ Տավուշի մարզում, այնտեղ ևս ըթնացքի մեջ են», – նշեց նախարարը:

Նրա խոսքով, խաղողի մթերման հարցում կան որոշակի դժվարություններ, քանի որ գիներգործական ընկերությունները չեն կարողացել հոսքերն ապահովել` կապված արտահանման խնդիրների հետ:

«Սակայն բոլորի մոտ այն մոտեցումն է, որ պետք էողջ խաղողը մթերովի և դաշտում խաղող չի մնա: Մթերողների թիվն ավելանում է ևս ես համոզված եմ, որ մթերումները նորմալ անելու ենք», – հավելեց նախարարը:

Ի պատասխան վարչապետը նշեց, որ պետք է իրականացվի ամենօրյա հետևողական աշխատանք:




Լրահոս