Մենք պաշտպանվողի դերում ենք, Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշան չպետք է լինի. Զարուհի Փոստանջյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մենք ականատես ենք լինում, թե ինչպես է Ադրբեջանը գնդակոծում մեր բնակավայրերը, կան զոհեր, որոնք խաղաղ բնակիչներ են: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին այս մասին նշեց պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

«Այստեղ դիվանագիտությունը, Զինված ուժերը, մենք բոլորս անելիք ունենք այս ուղղությամբ: Ցավալի է, որ փորձում են հավասարության նշան դնել Ադրբեջանի և Հայաստանի միջև, որովհետեւ այս պարագայում Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտված է: Մենք պաշտպանվողի դերում ենք, մեզ վրա են հարձակվել, ուստի հավասարության նշան չպետք է լինի: Յուրաքանչյուր պաշտոնյա այս ուղղությամբ պետք է աշխատանք տանի, որ Հայաստանի վրա այսօր նորից տեղի է ունենում հարձակում Ադրբեջանի կողմից», – նշեց նա:

Մանրամասները `տեսանյութում




Լրահոս