Սպասվում է փոփոխական եղանակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ տարածքում`մարտի 1-ին, 2-ի գիշերը, 3-ին` երեկոյան ժամերին, 4-ից 5-ը շրջանների զգալի մասում, 2-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ, մարտի 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան` 2-7մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումները` 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մարտի 03-ի գիշերը  կնվազի 4-5 աստիճանով, 04-ի գիշերը` նույնքանով կբարձրանա: Երևանում` մարտի 1-ին, 2-ի գիշերը, 3-ին` երեկոյան ժամերին, 4-ին և 5-ին սպասվում են տեղումներ, մարտի 3-ի գիշերը, 2-ի ցերեկը  սպասվում է առանց տեղումների եղանակ:




Լրահոս