![](https://armlur.am/wp-content/uploads/2015/09/28deaa6b79d9ded7a7e4236d0c3d2b1c__660x.jpg)
Ռուսաստանի Ծայրահեղականության հակազդման կենտրոնի ու Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները ձերբակալել են «Իսլամական պետության» երկու զինյալների, ովքեր Սիրիայից Մոսկվա էին ժամանել:
23-ամյա Ահմեդ Ամիրխանովն ու 26-ամայ Կերիմ Խատիևը ձերբակալվել են «Շերեմետևո» օդանավակայանում վայրէջք կատարելուց անմիջապես հետո: Նրանց ձերբակալվել են սեպտեմբերի 22-ին»,- պատմել է իրավապահ մարմիններում Lifenews-ի աղբյուրը:
Վերջին ամիսներին երիտասարդները մարտնչել են «Իսլամական պետության» կազմում ու ստացված օպերատիվ տվյալների համաձայն՝ Սիրիայում իրենց հրամանատարների հրամանով Ռուսաստանում պլանավորում էին դիվերսիոն գործողություններ: