
Ռուսաստանի Պերմ քաղաքի երիտասարդ բնակչուհին կասկածվում է իր մեկամյա որդուն պատուհանից վայր նետելու մեջ : 20-ամյա մոր հանդեպ քրեական գործ է հարուցվել «Մանկահասակ երեխայի հանդեպ մահափորձ» հոդվածով:
Հետաքննության տվյալների համաձայն՝ կինը երեխային վայր է նետել 5-րդ հարկից, երբ բնակարանում երեխայի հետ մենակ է եղել: Փոքրիկը մարմնական վնասվածքներով ու գանգուղեղային տրավմայով հիվանդանոց է տեղափոխվել:
Այժմ մասնագետները պարզում են երիտասարդ մոր նման քայլի դրդապատճառը: