Երկու թուրք զինծառայող է սպանվել, 9-ը՝ վիրավորվել Թուրքիայի հարավ-արևելյան Շիրնակ նահանգում Քրդստանի աշխատավոր կուսակցության (PKK) դիրքերին երկու հարձակումների արդյունքում: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին այսօր հայտարարել են Թուրքիայի Գլխավոր շտաբից:
«PKK անջատողական կազմակերպությունից ահաբեկիչները երկու զինված հարձակում են իրականացրել մեր զինակիցների վրա Շիրնակ նահանգի Բեյտյուշշեբապ քաղաքի շրջանում: Երկու զինծառայող զոհվել է, 9-ը՝ վիրավորվել է: Մեր անվտանգության ուժերը պատասխան կրակ են բացել, ահաբեկիչները հարձակման են ենթարկվել նաև անօդաչուներից ու ուղղաթիռներից: 34 զինյալ չեզոքացվել է: Օպերացիան շարունակվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ: