Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը ՄԻՊ ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո որևէ դժգոհություն չի հայտնել իրավապահների աշխատանքից: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը:
Նա նշեց, որ ամեն անգամ ծեծի դեպքերից հետո հանրությունը լսում է ինչ-որ հայտնի մարդու անուն, որը կամ շահարկվում է, կամ ճշմարտացի է լինում: « Այս շահարկումները, որոնք անընդհատ տեղի են ունենում քաղաքական ֆոնի վրա, ի վերջո կդադարեն, կամ կպատժվեն այն քաղաքական գործիչները ովքեր կազմակեպում են նման ծեծեր, կամ մենք կդադարեցնենք ամեն մի զոհի հետ կապված քաղաքական սկանդալը»,- տեսակետ հայտնեց ՄԻՊ-ը:
Դիտարկմանը` փորձը ցույց է տալիս, որ իշխանությունները չունեն կամք` պատժելու Ռուբեն Հայրապետյանին, Մհեր Սեդրակյանին, Սուրիկ Խաչատրյանին, Անդրեասյանը ընդգծեց, որ Մհեր Սեդակյանի գործով իրենց դիմած քաղաքացու գործն իրենք ուսումնասիրել են և պարզել, որ լուրն անարժանահավատ և բանսարկու է. «Ազատամարտիկի դեպքում ես չգիտեմ` որևէ մեկը կարո՞ղ է վստահաբար ասել, որ այդ մարդու ծեծը կազմակերպված է այս կամ այն քաղաքական գործչի կողմից»,- եզրափակեց Անդրեասյանը: