
Սահմանադրական փոփոխությունների հետ կապված խորհրդարանական քննարկումների ընթացքում մենք ջախջախեցինք իշխանության պնդումները, ապացուցեցինք, որ գործընթացի հետևում դրված է Սերժ Սարգսյանի վերարտադրության խնդիրը: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին այս մասին նշեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Զուրաբյանն անդրադարձավ նաև Էդուարդ Շարմազանովի հնչեցրած այն մտքին, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ընդունել է իր քաղաքական թիմի ֆիասկոն: «Եթե հաշվենք, թե 2007-ից քանի անգամ է Շարմազանովը մեզ թաղել՝ հնարավոր չէ հաշվել: Երկնքում ինչքան աստղ կա, երևի այդքան Շարմազանովը մեզ թաղել է», – նշեց նա:
Մանրամասները` տեսանյութում