Մարտի 1-ի մեղավորները դատապարտված են. Հեղինե Բիշարյան. տեսանյութ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԺ ավանդական ճեպազրույցների ժամին Մարտի 1-ի մեղավորների մասին` լրագրողի հարցին պատասխանելիս ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, մեղմ ասած, ամեն ինչ խառնեց իրար:
 
“Տեղի են ունեցել բախումներ, եղել են զոհեր, համապատասխան մարմինները զբաղվել են դրանով, համապատասխան մարդիկ դատապարտված են: Գուցե ովքեր դատապարտվել են, դրանով չեն լուծվել այն բոլոր դժգոհությունները, որ առկա են, բայց դա մեկ այլ խնդիր է”,- հայտարարեց նա:
 
ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավարի հայտարարությունից ապշած լրագրողները փորձեցին պարզել, թե ովքե՞ր են Մարտի 1-ի համար բանտում նստած, ինչին ի պատասխան Բիշարյանը, փորձելով ուղղել խոսքը, շփոթված հայտարարեց. “Դատապարտված են նրանով, որքանով որ պատկերացում ունենք: Գուցե բառս ուղղակի հասկացվեց, եթե ուղղակի հասկացվեց, բառս հետ եմ վերցնում”:
 
Ավելորդ շահարկումների տեղիք չտալու համար Ձեզ ենք ներկայացնում լրագրողների եւ Հեղինե Բիշարյանի զրույցի այդ հատվածի ձայնագրությունը` առանց մոտաժման:
yerkir .am




Լրահոս