Մարտի 1-ի ողբերգության հիմնական սեվ էջը գրեց Ռոբերտ Քոչարյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ժողովրդավարական Հայրենիքե կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ 2008-ի մարտի 1-ի ողբերգության հիմնական սև էջը գրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
“Այսօր վատ առումով սիմվոլիկ օր է: Ես ականատես չեմ եղել, որովհետև ձերբակալված եմ եղել: Կարծում եմ՝ մարտի 1-ի հիմնական սև էջը դրեց Ռոբերտ Քոչարյանը։ Իհարկե, առանց այդ ժամանակվա կոալիցիոն ուժերի, նրանց աջակցող ուժերի՝ չէր կարող լինել մարտի 1: Եթե իշխանությունները քաղաքական կամք ունենային, որևէ խնդիր չէր լինի: Հայտնի է գոնե, որ 3 զոհերի պատասխանատուները զինվորական էին, որևէ խնդիր չկա բացահայտելու համար: Ո՛չ մարտի մեկի, ո՛չ հոկտեմբերի 27-ի պատվիրատուները պատասխանատվության չեն ենթարկվի, քանի գործում է այս ռեժիմը, որովհետև մեր երկրում իրավական հարցերը լուծվում է քաղաքական պատվերով”,-ասաց Մակեյանը։
“Ժողովրդավարական Հայրենիք” կուսակցության նախագահը նշեց, որ այսօրվա հետընտրական զարգացումները հարց են առաջացնում՝ թե արդյոք հնարավոր է նոր Մարտի 1: Ըստ Պետրոս Մակեյանի՝ նման բան երկրորդ անգամ չի տեղի ունենա, քանի որ շատ բան է փոխվել:




Լրահոս