![](https://armlur.am/wp-content/uploads/2014/12/neymar.jpeg)
Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը հայտարարել է, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ ամռանն իրոք բանակցություններ է վարել:
«Այդ թեմայի շուրջ խոսակցություններ ենք ունեցել, բայց ոչ մի կոնկրետ առաջարկ չհետևեց: Ես լսել եմ, որ առաջարկը հետո է կատարվել, սակայն անձամբ ինձ դրանք հայտնի չեն եղել»,- նշել է բրազիլացին:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ անգլիական ակումբը պատրաստ է վճարել Նեյմարի հրաժարագինը, որը կազմում 190 միլիոն եվրո: