MMAFighting.com-ի լրագրող Դեյվ Մելցերը պարզաբանել է պատճառները, որոնք դրդել են ռուս ծանր քաշային Ֆյոդոր Եմելյանենկոյին UFC-ի փոխարեն ընտրել Ճապոնիայում շամպայն խմելը:
Բնականաբար, ամեն ինչ կապված է հսկայական գումարների հետ:
Ըստ Մելտցերի՝ Ֆյոդորն իսկապես բանակցություններ է վարել UFC-ի հետ և, ինչպես երևում է, շատ մոտ է եղել պայմանագիր կնքելուն: Սակայն PRIDE-ի նախկին ղեկավար Նոբույուկի Սակակիբարան Ֆյոդորին առաջարկել է երաշխավորված 2,500,000 դոլար մեկ մենամարտի համար՝ անկախ դրա արդյունքից, ինչի հետևանքով շատ ավելի փոքր գումարով իսկական մրցակցություն առաջարկող UFC-ն հետ է մնացել: Եմելյանենկոն այնպես է ուրախացել առատաձեռն առաջարկին, որ Սակակիբարայի փրոմոուշենում միանգամից 2 մենամարտի պայմանագիր է կնքել: