
Մարտի 2-ին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում կկայանա “Եվրատեսիլ” մրցույթում ներկայացվելիք երգի ընտրությունը: Քվեարկությունը կլինի ազգային` հեռուստադիտողների sms-ների եւ պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից (50/50): Հայաստանը ներկայացնող 26-ամյա Գոռ Սուջյանը կկատարի մի քանի երգ, որոնցից էլ կընտրվի մեկը: Հիշեցնենք, որ այս տարի “Եվրատեսիլ”-ն անց է կացվում Շվեդիայի Մալմո քաղաքում, մասնակցում են 39 երկրների ներկայացուցիչներ: Այս տարի մրցույթին չեն մասնակցի Բոսնիա Հերցեգովինան, Սլովակիան, Պորտուգալիան եւ Թուրքիան: