
Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է շախմատիստների տղամարդկանց մարտ ամսվա վարկանիշային ցուցակը: Հայաստանի լավագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը 3-րդ հորիզոնականում է: Լավագույն եռյակը գլխավորում է նորվեգացի Մագնուս Կարլսենը, երկրորդ տեղում ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկն է: 100 ուժեղագույնների մեջ են նաև Վլադինիր Հակոբյանը` 45-րդ, Սերգեյ Մովսիսյանը` 60-րդ, Գաբրիել Սարգսյանը` 78-րդ, Տիգրան Լ. Պետրոսյանը` 81-րդ հորիզոնական: