Իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչն «Ատլետիկո»-ի ուշադրության կենտրոնում է: 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է անձամբ մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն:
Հռոմեական ակումբի հետ Պյանիչի գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2018 թվականը:
Հիշեցնենք, որ նախորդ ամռանը ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էին «Յուվենտուս»-ը, ՊՍԺ-ն, «Բավարիա»-ն, «Տոտենհեմ»-ը, «Մանչեսթեր Սիթի»-ն: Պյանիչի տրանսֆերը 33 մլն եվրո է գնահատվում: