Զարուհի Փոստանջյանի բառերն իրական սպառնալիք չէին պարունակում. Կարեն Անդրեասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի հասցեին իրական սպառնալիքներ հնչեն, ապա առաջին հերթին օմբուդսմենի գրասենյակը կպաշտպանի նրան։ Այսօր լրագրողների հետ զրույցում նման հայտարարությամբ հանդես եկավ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:

«Կարծում եմ`բոլորը համաձայն են, որ Զարուհի Փոստանջյանի բառերը սահմանադրական կարգին իրական կամ իրատեսական սպառնալիք չէին պարունակում, հետևաբար պատգամավորի դեմ իրավաբանական քայլեր ձեռնարկելու անհրաժեշտություն չկա։ Միաժամանակ նշեմ, որ ԱԱԾ հայտարարությունը նույնպես նրա հասցեին ոչ մի սպառնալիք չէր պարունակում»,- հավելեց օմբուդսմենը:

 




Լրահոս