Սեպտեմբերի 25-ին, ժամը 14.28-ին ահազանգ է ստացվել, որ Բարեկամության փողոցի թիվ 7 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները բացել են 1948 թ. ծնված Ա. Ա.-ի բնակարանի դուռը. ննջասենյակում` անկողնում, հայտնաբերվել է վերջինիս դին: