
Հարգելի գործընկերներ, շնորհավորում եմ Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա կապակցությամբ եւ մաղթում եմ անվտանգ ծառայություն եւ խաղաղություն։ Քաղաքացիական պաշտպանությունը վաղուց արդեն դուրս է եկել պատերազմական ժամանակների շրջանակներից` դառնալով ԱԻ համակարգի անբաժանելի մասը։ Սա մեր համակարգի գերակա ուղղություններից մեկն է, որը պետք է անընդհատ զարգանա եւ մեծացնի կարողությունները։ Կրկին շնորհավորում եմ ձեզ եւ մաղթում ամենայն բարիք։
Հարգանքներով` Արմեն Երիցյան