
Լոնդոնի «Արսենալ»-ը շարունակում է ջանքեր գործադրել Մյունխենի «Բավարիա»-ի լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի տրանսֆերը ձեռք բերելու համար:
Daily Mail-ը հայտնում է, որ «զինագործներ»-ը դեռ նախորդ ամռանն էին ցանկանում իրենց թիմում տեսնել 27-ամյա լեհ ֆուտբոլիստին, սակայն Գերմանիայի չեմպիոնը մերժել է առաջարկը:
Անգլիական ակումբը մյունխենցիներին կդիմի նոր առաջարկով: Նշենք, որ Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Լևանդովսկին 5 հանդիպում է անցկացրել և 8 գոլ խփել: