
Դյուսելդորֆի օդանավակայանի ուղևորներն ականատես են եղել մի սահմռկեցուցիչ տեսարանի. նրանց աչքի առաջ սարսափելի կլիմայական պայմաններում ու ուժեղ քամու ժամանակ վայրէջք է կատարել աշխարհում ամենամեծ ուղևորատար Airbus A380 ինքնաթիռը:
Կադրերում երևում է, թե ինչպես են ազդում եղանակային պայմաններն անգամ նման հսկայի վրա: Վայրէջքի ժամանակ ինքնաթիռը զգալիորեն շեղվել է թռիչքուղուց ու վայրէջք է կատարել թռիչքուղու ձախ կողմում: