
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը զրուցում է Երևան-Արարատ մայրուղին փակած խաղողագործների հետ: Ինչպես հայտնի է` Արարատի մարզի գյուղացիները խաղողի մթերման խնդիր ունեն:
Գյուղացիներն արդեն մի քանի ժամ է` ինչ փակել են ճանապարհը և նշում են, որ առավոտից խաղողը տեղափոխում են մի գործարանից մյուս գործարան, սակայն իրացնել չի հաջողվում: Բողոքող գյուղացիների հետ մինչ այսօր արդեն հանդիպել էին գյուղատնտեսության փոխնախարարներ Ռոբերտ Մակարյանն ու Սամվել Գալստյանը, ինչպես նաև Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը: