Յուրա Մովսիսյանը հեռու է լավ մարզավիճակից. «Спорт-Экспресс»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Спорт-Экспресс»-ի թղթակիցը ներկա է գտնվել Մոսկվայի «Սպարտակ»-ի հերթական մարզմանը: Կայքը նշում է, որ մոսկովյան ակումբի և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը վնասվածքից հետո դեռ հեռու է օպտիմալ մարզավիճակից:

«Կուբան»-ի հետ հանդիպումը բաց թողած հայ հարձակվողն առաջին անգամ մարզվեց ընդհանուր խմբում, սակայն շաբաթ օրը խաղադաշտ վերադառնալու մասին խոսել դեռ վաղ է: Գնդակով հասարակ վարժություններից էլ երևում է, որ նա հեռու է լավ մարզավիճակից»,- գրում է ռուսական կայքը:

Նշենք, ոչ Ռուսաստանի առաջնության 10-րդ տուրի «Սպարտակ» – «Զենիթ» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին և  կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին:




Լրահոս