
Ճապոնական Fujitsu ընկերությունը ներկայացրել է նոր սերնդի ձեռնափայտ, որը ներկառուցված էկրանի շնորհիվ ցույց է տալիս ճիշտ ճանապարհն ու ուղղորդում տիրոջը։ Ձեռնափայտը համալրված է Satnav արբանյակային նավիգացիոն համակարգով, այն առավել օգտակար կլինի թույլ տեսողություն ունեցողների, անդամալույծների եւ տարեցների համար։ Ձեռնափայտը կապված է համացանցի հետ, ինչը հնարավորություն է տալիս այն կրողին կորելու դեպքում հայտնաբերել։ Բացի այդ, այն հատուկ ներկառուցված ազդակների շնորհիվ կարող է չափել սրտի զարկերի քանակը, օդի ջերմաստիճանն ու խոնավությունը։