ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամպը կոչ է արել Ռուսաստանին հնարավորություն ընձեռել ակտիվ գործողություններ իրականացնել Սիրիայում ընդդեմ «Իսլամական պետության», փոխանցում է Washington Post:
«Դուք գիտեք, որ Ռուսաստանը ցանկանում է լուծել ԻՊ հարցերը, այնպես չէ: Մենք էլ ենք ցանկանում լուծել ԻՊ հարցերը: Միգուցե մենք պետք է նրան թույլ տանք դա անել: Թույլ տվեք նրան դա անել»,- հայտարարել է նա ուրբաթ երեկոյան` ելույթ ունենալով Օկլահոմում, փոխանցում է հրատարակչությունը:
Թրամփի խոսքով` Հանրապետական կուսակցությունից նրա մրցակիցները մտադրված են «երրորդ համաշխարհային պատերազմ հրահրել Սիրիայի պատճառով»: Քաղաքական գործիչը նմանակել է իր ընդդիմադիրների հայտարարությունները մի քանի հազար մարդու առջև, գրում է Washington Post-ը: