
Ռուսաստանն Ուկրաինայի հետ սահմանին զինվորական քաղաք է կառուցում, այլ ոչ թե «հսկայական ռազմաբազա», փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկոն:
«Վորոնեժի մարզի Բոգուրարեում Արևմտյան ռազմական օկրուգի համազորային միավորումների տեղավորման համար զինվորական քաղաքի կառուցման մեջ ոչ մի սենսացիա չկա: Սույն օբյեկտի կառուցման վերաբերյալ ողջ մրցույթային փաստաթղթերը մեկ ամսից ավելի հասանելի է եղել համացանցում»,- նշել է գեներալը: