Թիմը համախմբված է ավելի, քան երբևէ. Լուիս Սուարես

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լուիս Սուարեսը  նշել է, որ թիմը մտադիր է վերականգնել երկրպագուների վստահությունը Պրիմերայի 6-րդ տուրում կայանալիք «Լաս Պալմաս»-ի դեմ հանդիպմանը:

«Քիչ առաջ ավարտեցինք մարզումը: Նոր դիմակայություններից առաջ թիմը համախմբված է ավելի, քան երբևէ: Ջանասիրաբար պատրաստվում ենք «Լաս Պալմաս»-ի դեմ հանդիպմանը: Առա՛ջ, «Բարսելոնա»»,- Twitter-ի իր էջում գրել է Սուարեսը:

Նշենք, որ Իսպանիայի առաջնության 5-րդ տուրում կատալոնացիները խոշոր՝ 4:1 հաշվով պարտություն են կրել «Սելտա»-ի դեմ խաղում:




Լրահոս