
Սեպտեմբերի 25-ին, ժամը 17.25-ին ահազանգ է ստացվել, որ Հայրիվանք գյուղի մոտակայքում՝ Սևանա լճում, նավակը, որում եղել է 3 մարդ, շրջվել է:
Նրանցից մեկին հաջողվել է լողալով դուրս գալ ափ և ահազանգել 911 ծառայություն:
Դեպքի վայր են մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը և ջրափրկարարական ջոկատը:
Իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ:
Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: