Գյումրու քաղաքապետարանից Armlur.am-ին հայտնում են·
«Գյումրու հանրահավաքի բանախոսները հայտարարում են, որ քաղաքապետարանը խոչընդոտել է հանրահավաքի կազմակերպչական աշխատանքներին:
Հայտնում ենք, որ քաղաքապետարանը հանրահավաքի կազմակերպիչներից հանրահավաքի անցկացման համար էլեկտրաէներգիայի ապահովման հարց չի բարձրացրել թե քաղաքապետարանի, և թե մեր տեղեկություններով, թատրոնի ղեկավարության մոտ: Հարկ ենք համարում նշել, որ սույն թվականի սեպտեմբերի 16-ին հանրահավաքի կազմակերպիչներից ստացվել է իրազեկում (կից ներկայացնում ենք տվյալ փաստաթուղթը), որում նրանք հայտնել են, որ իրենց կողմից հանրահավաքի կազմակերպման համար օգտագործվելու է շարժական էլէկտրոգեներատոր:
Բանախոսների կողմից արված հայտարարությունները միտված են աղմուկ բարձրացնելու իրենց հանրահավաքների շուրջ»: