«Ժողովուրդ»-ի՝ Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ այսօր նախագահական նստավայրում Սերժ Սարգսյանը Հայաստանի գրեթե բոլոր նախարարներին իր մոտ է հրավիրել: Սպասվում է բավական խիստ զրույց: Համենայնդեպս, շատ նախարարներ սրտի տագնապով էին պատրաստվում այդ հանդիպմանը: Թե ինչ է ասելու Հանրապետական կուսակցության առաջնորդը, դժվար է կռահել, բայց որ կքննարկվեն հետընտրական զարգացումները, անկարելի է բացառել: «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների համաձայն՝ հանդիպմանը կմասնակցեն նաեւ ուժային կառույցների ղեկավարները: Հետաքրքիր է՝ այդ հավաքույթին պաշտոնանկություններ կհետեւե՞ն:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ