Հիմա պետք է Սերժ Սարգսյանին ցույց տանք իր տեղը. Րաֆֆի Հովհաննիսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հիմա պետք է Սերժ Սարգսյանին ցույց տանք իր տեղը: Այս մասին Գյումրիում, «Ոչ»-ի հանրահավաքի ժամանակ նշեց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Այստեղ թող ոչ մեկը կասկած չունենա, այսօրվա ցույցի երիտասարդները հրաշալի մարդիկ են, և մենք իրենց կողքին լինելու ենք մինչև հաղթանակ: Կա «Նոր Հայաստան» անունով մի հոսանք, որին նաև մենք ենք ստորագրել և մեր ակնկալիքը այն է` եթե ուզում եք, որ մեր բոլոր խոսքերը կատարվեն, ապա Գյումրիից սկսած բոլոր ուժերը պետք է միանան», – ընդգծեց նա:

Նա ասաց, որ բոլոր ուժերը մշտապես պետք է միասնական լինեն, որպեսզի կտրուկ գործողությունների մասին խոսքերն իրական դառնան: «Թող լինի մեր թասիբը, մեր ցավը և ես պատրաստ եմ` առանց թեկնածություն դնելու, կանգնելու  այս երիտասարդների հետ և կերտել այդ Գյումրին, այդ Շիրակը և այդ ՀՀ-ն, որ մերն է», – հավելեց նա:




Լրահոս