ՎԱԽԵՑՆՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ երեկ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի եւ Երեւանի քաղաքապետարանի կողմից ստուգումներ են անցկացվել Խորենացու փողոցում գտնվող ոսկու շուկայում (Բաղնիքի շուկա): Տեղեկացնենք, որ նույն ստուգումներն ուրբաթ օրն անցկացվել են նաեւ «Տաշիր» առեւտրի կենտրոնի ոսկու շուկայում: Դրանք դեռ մի քանի օր կշարունակվեն:
Հիշեցնենք՝ օրեր առաջ «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ ոսկու շուկայի աշխատակիցների հարկային պարտավորությունները նախագահական ընտրություններից հետո ծանրանալու են: Աշխատակիցների խոսքով՝ «հարկերը կբարձրանան 35-50 տոկոսով»: Այս մասին ոսկու շուկայի տնօրինությունը շաբաթներ առաջ ներքին կարգով է տեղեկացրել նրանց. «Ավելացրե՛ք հարկայինի համար մուծվող գումարը, թե չէ հարկայինը կգա, մի բան կգտնի ու կտուգանի»: Այսպիսով՝ ՀՀ պետեկամուտների կոմիտեն Գագիկ Խաչատրյանի (Տամոժնի Գագո) գլխավորությամբ որոշել է ոսկու շուկայի աշխատակիցների «կաշին քերթել» կամովին: Տեսնելով, որ չեն հնազանդվում, շուկա է ուղարկել «հարկահավաքներին»: Իսկ Սերժ Սարգսյանը դեռ խոսում է ապահով Հայաստանի մասին:




Լրահոս