ԿՄԻԱՎՈՐՎԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին, երբ «Ժողովուրդ»-ի թղթակիցը հետաքրքրվել էր, թե հնարավոր է՝ ՀԱԿ-ը միանա «Ժառանգության» ակցիային՝ ի հարգանք 2008-ի մարտի 1-ի զոհերի հիշատակի, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը բարկացած տոնով պատասխանել էր. «Դա ի՞նչ հարց է, ո՞ւմ միանանք: Նույնիսկ ժամերն են տարբեր»: Սակայն մեկ օր անց՝ արդեն երեկ, ՀԱԿ-ը հայտարարեց, որ նպատակահարմար չի համարում երկու միջոցառումների միաժամանակ անցկացումը եւ Կոնգրեսի անդամներին ու համակիրներին կոչ է անում միանգամից հավաքվել Մյասնիկյանի հրապարակում՝ չեղյալ հայտարարելով նախապես նախաձեռնած հանրահավաքն ու երթը:
Այս իրավիճակը արդեն ցույց է տալիս, որ ՀԱԿ-ում իրենք էլ չգիտեն, թե ինչ են անում, ինչ են ուզում, կամ առնվազն ՀԱԿ-ի ամենակարկառուն ու սիրված լիդերներից մեկին՝ Արամ Մանուկյանին, Կոնգրեսում հարկ չեն համարել տեղեկացնել հետագա անելիքների մասին: Ամեն դեպքում, ուրախալի է, որ ՀԱԿ-ը որոշեց գնալ միասնականության ճանապարհով՝ առիթ չտալով տարաբնույթ շահարկումների:




Լրահոս