Հայ-ադրբեջանական պետական սահմանին հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտումներն անկանոն բնույթ են կրում, սակայն կրակոցների ինտենսիվությունը սեպտեմբերի 24-ի համեմատ նվազել է:
Այս մասին «Արմենպրես»ին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության լրատվության վարչությունից` հավելելով, որ hայ դիրքապահների ուղղությամբ հակառակորդը կրակ է արձակում տարբեր տրամաչափի զինատեսակներից:
Հավելենք, որ հակառակորդի կրակոցներից Տավուշի մարզի Բերդավան համայնքում սեպտեմբերի 24-ին զոհվել է 2 քաղաքացիական անձ, 2-ը` վիրավորվել: Զոված քաղաքացիներն են`1974 թվականին ծնված Սոնա Ռևազյանը և 1921-ին ծնված Շուշան Ասատրյանը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տավուշի մեկ այլ սահմանամերձ Պառավաքար համայնքում հակառակորդի կրակոցից զոհվել է 83-ամյա Պայծառ Աղաջանյանը: