Միլիոնատեր կինը. որքան կարողություն ունի դատավոր Գայանե Կարախանյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գայանե Կարախանյանի ե՛ւ դրամական միջոցները, ե՛ւ աշխատավարձը նախորդ տարվա ընթացքում բավականին ավելացել են: Դատավորի պաշտոնական հայտարարագրից տեղեկանում ենք, որ անցած տարի նրա դրամական միջոցները կազմել են 10.5 մլն դրամ, իսկ աշխատավարձը՝ 12 մլն 910 հազար դրամ: Ի դեպ, Կարախանյանի աշխատավարձը, ի տարբերություն մյուս դատավորների, բավականին բարձր է, սակայն դա պայմանավորված է ոչ թե նրա սեռով, այլ երկրար տարիների աշխատանքով:

Ի դեպ, Կարախանյանն իր կենսագրության ընթացքում բազմաթիվ քաղաքական գործեր է քննել: Մասնավորապես, երբ նա Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր էր, Մարտի 1-ի գործերով անմեղ մարդկանց դատապարտելուց հետո այլեւս չկարողացավ շարունակել եւ սկսեց բացառապես քաղաքացիական գործեր քննել եւ, ի վերջո, հասցրեց տեղափոխվել քաղաքացիական վերաքննիչ դատարան: Ի դեպ, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության բաժնի նախկին օպերլիազոր Գրիգոր Ղուկասյանն էլ Գայանե Կարախանյանի փեսան է:




Լրահոս