ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ հայտարարել է, որ հնարավոր է՝ քաղաքապետերի կողմից տրված հրաժարականների դիմումները չհաստատվեն: «Մենք կքննարկենք այդ հարցը մեր գործընկերների հետ: Կհասկանանք իրենց դրդապատճառները եւ որոշում կկայացնենք»,-news.am-ին ասել է Սարգսյանը: Սա նշանակում է, որ կա՛մ իշխանությունները որոշել են գործել ՀՀ օրենսդրության համաձայն եւ միայն ձայն չբերելու համար չպատժել քաղաքապետերին, կա՛մ էլ Սերժ Սարգսյանը պարզապես վախեցել է ապակայունացումից՝ հրահանգելով դադարեցնել հրաժարականների շքերթը: Համենայնդեպս, երեկ վարչապետը հայտարարել է. «Բնականաբար, մեր քաղաքական թիմը հանրությանը ներկայացրել է փոփոխությունների ծրագիր, իսկ դա նշանակում է, որ մենք մեր հանրությանը պետք է ներկայացնենք փոփոխությունների նոր ռազմավարություն»:
ՀԻՆ ԴԵՄՔԵՐՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ