«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի էր՝ ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը հայտարարել էր, որ իրեն ծեծի ենթարկողը եղել է Տիգրան անունով մի տղամարդ, որին ինքը ճանաչել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորից: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ նույն օրը ՀՀ ոստիկանություն է ներկայացել Տիգրան անունով մի երիտասարդ եւ ասել, որ նախկինում աշխատել է ՀՖՖ նախագահի թիկնազորում: Սակայն երբ առերեսում է կազմակերպվել Սմբատ Հակոբյանի հետ, վերջինս չի ճանաչել այս Տիգրանին: Եւ հիմա, մեր տեղեկություններով, ոստիկանները շարունակում են փնտրել «իսկական» Տիգրանին: Հիշեցնենք, որ ազատամարտիկին ծեծելու գործով երեք անձ է ձերբակալվել, որոնց տուժողը ճանաչել է»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: