«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՕԵԿ քաղխորհրդի վերջին նիստում քննարկվել է նաեւ Երեւանի ավագանու ընտրություններում մասնակցության հարցը, եւ նախնական որոշում կայացվել, որ ցուցակի երկրորդ համարը կլինի Արաբկիրի նախկին թաղապետ, նախկին ՀՀԿ-ական, իսկ բոլորովին վերջերս ՕԵԿ շարքերը համալրած Հովհաննես Շահինյանը: Եվ ընտրություններից հետո նա զբաղեցնելու է Երեւանի փոխքաղաքապետի պաշտոնը: Իսկ առաջին համարը կլինի կուսակցության քաղաքական դեմքերից մեկը: ՕԵԿ մամուլի խոսնակ Արթուր Միսակյանը «Ժողովուրդ»-ի հետ հեռախոսազրույցում ասաց, թե ՕԵԿ-ում քննարկվել են միայն նախագահական ընտրությունների հետ կապված հարցեր, իսկ ավագանու ընտրություններին անդրադառնալու են առաջիկայում:
ԱՆԳԱՄ՝ ՓՈԽՔԱՂԱՔԱՊԵՏ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ