ՀՈՎԻԿԻ ՁԵՌՔԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանը որոշել է հերթական խաղը խաղալ ԱԺ էթիկայի հանձնաժողովի գլխին՝ հիմա էլ նրան օժտելով գերլիազորություններով ու այն դարձնելով մահակ անցանկալի պատգամավորների գլխին: Երեկ խորհրդարանը քննարկում էր Դավիթ Հարությունյան-Արփինե Հովհաննիսյան իրավաբան-պատգամավորական զույգի հեղինակած ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների նախագիծը, որով ԱԺ էթիկայի հանձնաժողովին է վերապահվում պատգամավորների բացակայությունները հարգելի կամ անհարգելի ճանաչելու հարցը: Դրա արդյունքում հնարավոր է՝ խորհրդարանում բարձրացվի նաեւ քվեարկությունների կեսից ավելիից անհարգելի բացակայած պատգամավորներին մանդատից զրկելու հարց: Փոխարենը որոշակիորեն սահմանափակվում են ԱԺ նախագահի լիազորությունները, քանի որ հիմա պատգամավորների բացակայությունը հարգելի կամ ոչ հարգելի համարելու հարցը բացառապես խորհրդարանի խոսնակի իրավասության տակ է:




Լրահոս