«Լիվերպուլ»-ի հետ կապված շշուկների հետ որևէ կապ չունեմ. Յուրգեն Կլոպ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանացի մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է տեղեկություններն այն մասին, որ նա հետարքրքված է «Լիվերպուլ»-ը գլխավորելու հարցով:

«Լսեք, ես նախկինի պես հանգստանում եմ աշխատանքից: Իսկ «Լիվերպուլ»-ի հետ կապված շշուկների հետ որևէ կապ չունեմ»,- Bild-ը մեջբերում է Կլոպի խոսքերը:

Հիշեցնենք, որ անգլիացիների գլխավոր մարզիչ Բրանդան Ռոջերսը թիմի վերջին անհաջող ելույթներից հետո գտնվում է պաշտոնանկության վտանգի տակ: Նրան փոխարինելու գլխավոր ֆավորիտը համարվումէ Կլոպը:




Լրահոս