Չնայած նախագահական ընտրություններում տեղ գտած ընտրակեղծիքներին՝ միջազգային հանրությունն իր շնորհավորանքներով ու դրական գնահատականներով շտապեց լեգիտիմացնել Սերժ Սարգսյանին՝ հստակ շարադրելով ունեցած ակնկալիքները: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը եւս, ինչպես նախօրեին ԱՄՆ պետքարտուղարը, խոսել է ԼՂՀ-ի մասին: «Ընտրություններից հետո վերահաստատում եմ նաեւ վճռականությունս գործի դնել ամեն հնարավորը՝ ի նպաստ Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության: Մինսկի խմբի համանախագահ եւ Հայաստանի բարեկամ Ֆրանսիան մնում է վճռական՝ օժանդակելու չափազանց երկար տեւած Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ եւ արդար կարգավորմանը»,-գրել է Օլանդը:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչների ուղերձներում ԼՂ խնդրի կարգավորման անհրաժեշտությունը մատնանշելը մեկնաբանեց, թե նրանք շահագրգռված են, որ այդ հարցով լուծում գտնվի:
Իսկ ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանն ասաց, թե սա նշանակում է հարցի լուծում լեգիտիմության դիմաց, ինչը չի կարող լինել հենց վաղը:
ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ