Արցախում վիրավորված 16 զինծառայողներից շատերին տեղափոխում են Երևան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ երեկ` ժամը 17:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ՊԲ-ի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի արդյունքում բեկորային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.) և Կարեն Գևորգի Շահինյանը (ծնված 1997թ.)

Բացի չորս զոհից մեծ թվով վիրավորներ կան: Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել և զինհոսպիտալ տեղափոխվել ժամկետային զինծառայողներ Արկադի Արմենի Մուրադյանը, Հարություն Նորիկի Թովմասյանը, Կարեն Սասունի Վարդանյանը, Վանիկ Ավետիքի Մարտիրոսյան, Թաթուլ Աշոտի Պողոսյանը, Սերգեյ Հարությունի Էլոյանը, Խաչատուր Հայրիկի Պապիկյանը, Յաշա Արկադիի Բաղդասարովը, Արման Արմենակի Ստեփանյանը, Նարեկ Սարմենի Թառումյանը, Կարեն Անատոլիի Երեմյանը, Սաֆար Արսենի Սաֆարյանը, Վուրգ Աղասու Գալստյանը, Ռազմիկ Նորիկի Խաչատրյանը, Սեդրակ Հովսեփի Ղարիբյանը, Հայկ Հովհաննեսի Հովհաննիսյանը:

Ստեփանակերտի զինվորական հոսպիտալից Armlur.am-ին փոխանցեցին, որ այնտեղ գտնվող բոլոր վիրավորներին տեղափոխում են Երևան: Վիրավորներից մի քանիսն էլ գտնվում են Մարտակերտի հոսպիտալում:




Լրահոս