
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը նոր կառավարության իր առաջին նիստի ժամանակ հայտարարել է, որ դուրս կբերի Հունաստանը ճգնաժամից մինչև 2019թ.-ը, փոխանցում է euronews-ը:
«Անհրաժեշտ է իրականացնել այն, ինչի մասին համաձայնության ենք եկել վարկատուների հետ՝ վարկատուների ծրագրի առաջին գնահատականն ավարտին հասցնելու և պարտքի կրճատման մասին բանակցությունները սկսելու համար»,-հայտարարել է Ցիպրասը՝ ընտրություններում հաղթանակից 5 օր անց:
Նշենք, որ 86 մլրդ եվրոյի չափով միջազգային վարկատուների հետ Հունաստանի համաձայնագիրը ենթադրում է, որ աջակցություն կցուցաբերվի՝ բյուջեի կրճատման և բարեփոխումների անցկացման փոխարեն: Համաձայնագիրը կնքվել էր երկրում սնանկության լուրջ սպառնալիքի և Եվրամիությունից և Եվրագոտուց մեկուսացման պատճառով: