ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն օրերս դարակազմիկ որոշում է կայացրել: Նա հայկական գրի ստեղծող, 361թ. ծնված սուրբ Մեսրոպ Մաշտոցին հետմահու պարգեւատրել է «Մայրենիի դեսպան» հուշամեդալով: Եվ քանի որ Մ. Մաշտոցն այդպես էլ ժառանգներ չի թողել, նախարարի որոշմամբ՝ այդ մեդալն ի պահ է տրվել Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու թանգարանին: Իսկ մեդալ շնորհելու առիթը եղել է մայրենիի օրը, որը, ի դեպ, ժամանակին օրենսդրությամբ ամրագրվել է Հ. Հակոբյանի առաջարկով, երբ նա դեռ ԱԺ պատգամավոր էր: Չար լեզուների պնդմամբ՝ նախարարի որոշումը լուրջ դժգոհության առիթ է դարձել. Սահակ Պարթեւը, Գրիգոր Տաթեւացին, Սմբատ Լամբրոնացին ու Անանուն պատմիչը վրդովված են Հակոբյանի որոշումից, որ իրենց էլ մեդալ չի շնորհվել:
ՀԵՏՄԱՀՈՒ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ