
Այսօր մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ, կլարնետահար և դուդուկահար Սերգեյ Կարապետյանը, ով ժողովրդի կողմից սիրված և ճանաչված է Լալիկ մականվամբ:
Նրա հուղարկավորությունը կկայանա սեպտեմբերի 27-ին Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցում: Հավելենք, որ Կարապետյանը երկար տարիներ եղել է Ա. Մերանգուլյանի անվան ժող. գործիքների անսամբլի մենակատար և արժանացել է մեդալների: