ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ինչի՞ պիտի հրաժարական տամ, օրինակ՝ դուք իմ փոխարեն, անունն ի՞նչ դնեմ հրաժարականի: Րաֆֆի Հովհաննիսյանն ի՞նչ իրավունքով է պահանջում իմ հրաժարականը` սկսենք այդտեղից»:

Աշոտ Ղահրամանյան «168 ժամ»

Դե իհարկե, ի՞նչ իմաստ ունի այդ յուղոտ պաշտոնից ինքնակամ հեռանալ. աթոռ կորցնելը դյուրին բան չէ: Հիմա նախկին ոստիկան մարզպետն ապրում է՝ «աշխարհը խալի է ոտիդ տակ» սկզբունքներին հավատարիմ, անունն ի՞նչ դնի՝ հրաժարական տա: Ոչինչ, որ Սերժ Սարգսյանը քիչ ձայներ է հավաքել մարզում. դրա մեղավորը հո պարոն Ղահրամանյա՞նը չէ. այդքան գեներալներ կան մարզում՝ ավելի հավատարիմ եւ ուժեղ ներկայացող, թող աշխատեին: Եթե չեն կարողացել, պիտի հրաժարական տան նաեւ նրանք: Բայց մյուս կողմից էլ դժվար է ասել՝ մինչեւ երբ Աշոտ Ղահրամանյանը կմնա այս դիրքորոշմանը:




Լրահոս