«Նիսսան X Տրայլ»-ի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 26-ին ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 1-ի սահմաններում «Նիսսան X Տրայլ» մակնիշի ավտոմեքենան Պեմզաշեն-Արթիկ ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհից և շրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




Լրահոս