
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը կարծում է, որ ՄԱԿ-ի ամբիոնը հնարավոր է օգտագործել Ադրբեջանի ագրեսիայի մասին տեղեկացնելու համար:
– Պարոն Շիրխանյան, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնելու է ԱՄՆ ՄԱԿ-ի գագաթնաժողովին: Ըստ Ձեզ, Ադրբեջանի կողմից ցուցաբերած ակտիվությունը կապ ունի՞ ՀՀ նախագահի ԱՄՆ մեկնելու հետ:
-Չեմ կարծում: Բայց ՄԱԿ-ի ամբիոնը հնարավոր է օգտագործել Ադրբեջանի ագրեսիային տեղեկացնելու ամբողջ աշխարհին:
-Իսկ ինչո՞վ է պայմանավորված ադրբեջանական կողմի ագրեսիան:
-Դա հին պատմություն է: Ադրբեջանի քաղաքական էությունն է, այդ պետության տեռորիստական, ահաբեկչական էությունը: Նա փորձում է ահաբեկչության միջոցով միջազգային հանրությանը պարտադրել գնալ Ղարաբաղյան կոնֆլիկտի լուծմանն` ի նպաստ Ադրբեջանի:
-Ինչ եք կարծում տեղի կունենա՞ Սարգսյան-Ալիև հանդիպումը: Այն որևէ բան կարո՞ղ է փոխել:
-Հնարավոր է տեղի ունենա: Սակայն ասել, թե Ղարաբաղյան խնդիրը կլուծվի այդ հանդիպման ընթացքում` իհարկե ոչ:
Արփինե Թովմասյան