Ադրբեջանի քայլերն ահաբեկչական գործողություն են Հայաստանի դեմ. ԵԽ պատգամավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բուլղարացի քաղաքական գործիչ, Եվրախորհրդարանի պատգամավոր Անգել Ջամբազկին Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի շփման գծում իրականացրած գործողություները ահաբեկչություն է համարում: Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ջամբազկին նշեց, որ կատարվածը պետք է անհապաղ եվրոպական կառույցների կողմից դատապարվի:

«Ես հավատում եմ, որ Լեռնային Ղարաբաղը հայերի հողն է: Այս կոտորածն ահաբեկչական գործողություն է: Սա բացարձակապես անընդունելի է եվրոպական տեսանկյունից: Ես կցանկանայի տեսնել, որ եվրոպական կառույցները շատ հստակ կգործեն` պաշտպանելու մարդու իրավունքները և աջակեցլու Հայաստանի անկախությանն ու ժողովրդավարությանը»,- ընդգծել է ԵԽ պատգամավորը:

Նա փաստեց, որ կատարվող իրադարձությունները փաստացիորեն պատերազմական գործողություններ են Հայաստանի դեմ: Ջամբազկին իր լիակատար աջակցությունը հայտնեց Հայաստանին` հաշվի առնելով նաև հայ և բուլղար ժողովուրդների միջև առկա դարավոր կապերը: «Սա ահաբեկչություն է Հայաստանի կառավարության և ժողովրդի դեմ: Եվրոպական հանձնաժողովը չպետք է կույր լինի, այլ պետք է աջակցի հայկական պետության ինքնիշխանությանը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում եզրափակեց Անգել Ջամբազկին:




Լրահոս