Հռոմի պապը, ով այժմ պատմական այցով գտնվում է ԱՄՆ-ում, այս տարվա նոյեմբերին երաժշտական ալբոմ կթողարկի, որով, ինչպես նա հույս է հայտնել, հույս, սեր և հավատ կտարածի, գրում է The Rolling Stone-ը:
Փոփ-ռոք ոճի երաժշտությամբ ալբոմը կկրի Wake Up! անվանումը: Հռոմի պապի կողմից հավանության արժանացած ալբոմը կազմված կլինի երաժշտական ստեղծագործություններից, որում կլինեն նրա՝ աշխարհի տարբեր լեզուներով մարդկանց ուղղված սրբազան կոչերն ու ոգեշնչող ելույթներից հատվածներ:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ Wake Up! ալբոմը լույս կտեսնի նոյեմբերի 27-ին, իսկ երաժշտությունն արդեն իսկ հասանելի է iTunes-ում: